Ծրագրի համառոտ նկարագրություն

Եվրոպական միության «Տեմպուս-ի HEN-GEAR:  Higher Education Network for Human Capital Assessment and Graduate Employability in Armenia» («Բարձրագույն կրթական ցանց` ուղղված Հայաստանում մարդկային կապիտալի գնահատմանն ու շրջանավարտների աշխատունակությանը»)  ծրագրի   նպատակն է աջակցել բարձրագույն կրթության բարեփոխումներին և արդիականացման գործընթացին արևելյան հարևանության տարածաշրջանում՝ Հայաստանում ուսանողների աշխատունակության որակի գնհատման և աջակցության միջոցով:

Ծրագիրն աջակցում է Հայաստանի համալսարաններին զարգացնելու համապատասխան  գործիքներ և մեթոդաբանություն՝  կիրառելով իտալական համալսարաների «Ալմալաուռեա» կոսորցիումի մոդելով կառուցված տվյալների բազան և հետապնդում է հետևյալ նպատակները.

  • համալսարաններին և կառավարությանն ապահովել հասարակության վրա բարձրագույն կրթության երկարատև ազդեցության մոնիթորինգի և կրթական համակարգի բարելավման  արդյունավետ գործիք,
  • նպաստել զբաղվածությանը, ինչպես նաև կրթության ու բիզնեսի ոլորտների միջև համագործակցությանը:

 

Ծրագրի շրջանակներում ստեղծվել է  «HEN-GEAR» շրջանավարտների համակարգ: Համակարգը թույլ կտա գործատուներին փնտրել համապատասխան որակներով շրջանավարտների՝ աշխատանք առաջարկելու համար, միաժամանակ շրջանավարտներին հնարավորություն կընձեռի ուենանալու համապարփակ և ազատ մուտք դեպի աշխատաշուկա:

Հայաստանի համալսարանները միացել են այս ծրագրին՝ հաշվի առնելով «Ալմալաուռեա» կոսորցիումի կողմից մշակված տվյալների համակարգի հայեցակարգի հնարավոր տեղայնացման կարևոր հանգամանքը, նկատելով Հայաստանում և Իտալիայում մեկնարկային պայմանների նմանությունը: Մասնավորապես, մշակված համակարգը նպատակ ունի.

Այս համակարգի ներդրման նպատակները հետևյալն են`

  • աջակցել որակի գնահատման արդյունավետությանը՝ հիմնվելով շրջանավարտների հավաստի  տվյալների վրա, ինչպես նշվում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի  (ENQA) կողմից,
  • վերացնել առկա վիճակագրության բացերը,
  • հեշտացնել շրջանավարտների մուտքն աշխատաշուկա ազգային, ինչպես նաև միջազգային մակարդակում,
  • ամրապնդել հարաբերությունները համալսարանների և ընկերությունների միջև ազգային, ինչպես նաև միջազգային մակարդակում,
  • բարձրացնել ազգային համալսարանական համակարգի արժեքն ընդհանրապես:

 

Ծրագիրը մեկնարկել է 2012 թ-ին, տևողությունը՝ 3 տարի:

Ծրագրի կայք էջը՝  http://www.hen-gear.net/