Համակարգի մասին

Շրջանավարտների զբաղվածության «HEN-GEAR» պորտալը ստեղծվել է Եվրոպական միության «Տեմպուս-ի HEN-GEAR» ծրագրի շրջանակներում:

Պորտալի հիմնական նպատակն է աջակցել շրջանավարտների զբաղվածության խնդիրների լուծմանը, ինչպես նաև նպաստել կրթության ու բիզնեսի ոլորտների միջև համագործակցությանը: ԵՊՀ յուրաքանչյուր շրջանավարտ սկսած 2014 թվականից կարող է գրանցվել համակարգում, համալսարանն իր հերթին հաստատում է շրջանավարտի կողմից մուտքագրված որոշ վարչական տվյալներ, որից հետո շրջանավարտի տվյալները հասանելի են լինում պորտալում:

Հետաքրքրված գործատուները համակարգում գրանցվելուց հետո կարող են որոնումներ կարատել և համապատասխան աշխատանքի առաջարկություններ ներկայացնել շրջանավարտներին:

Համակարգում գրանցման և այլ աշխատանքները համակարգվում են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից: